ԿԺԴՀ քաղաքացիներին կարող է մահապատիժ սպառնալ հարավկորեական ֆիլմեր և երաժշտություն ներմուծելու համար
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խստացրել են երկրում հարավկորեական տեսաֆիլմերի ներկրման և տարածման համար պատիժը ընդհուպ մինչև մահապատիժ: Այս մասին երեքշաբթի օրը Yonhap-գործակալությանը Ազգային հետախուզական ծառայության փակ ճեպազրույցից հետո ասել է հարավկորեացի պատգամավոր Հա Թխե Գյոնը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հարավկորեական արտադրության նման տեսաֆիլմերի ներկրման և տարածման համար առավելագույն պատիժը դարձել է մահապատիժը, դրանց դիտելու համար առավելագույն ազատազրկման ժամկետը 5-ից դարձել է 15 տարի»,-ասել է նա:
Yonhap-ը նշում է, որ նման միջոցները կարող էին ներդրվել ԿԺԴՀ հասարակության մեջ հակասոցիալիստական և այլ «թշնամական» երևույթների դեմ պայքարի ուժեղացման շրջանակներում: Գործակալության տվյալներով, վերջերս երկրում ուժի մեջ է մտել ռեակցիոն գաղափարների ու մշակույթի դեմպայքարի մասին օրենք:
Կարծիքներ