ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակած է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել՝ Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Կարծիքներ