Զոդի կամրջի մոտ բախվել են BMW-ն և «ՎԱԶ»-ը. վերջինիս ուղևորը տեղում մահացել է
Հունիսի 7-ին՝ ժամը 11:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և BMW (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել Գ. Դ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարծիքներ