Վրաստանի 6 քաղաքացիներ են ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելուն աջակցելու համար
1tv.ge-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի սահմանային ծառայությունում հայտարարել են են, որ Վրաստանի վեց և Ռուսաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատմանը աջակցելու համար։
Սահմանային ծառայության տվյալներով՝ նախօրեին լեհ սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու 206 փորձ։ Միաժամանակ, ըստ նրանց, ավելի քան 100 միգրանտներ փորձել են գրոհով հատել լեհ-բելառուսական սահմանը։
Սահմանային ծառայության տվյալներով՝ միգրանտների կողմից իրականացված հարձակման ժամանակ բելառուս սահմանապահները լազերային ճառագայթներով և ստրոբային լույսերով փորձել են սահմանափակել լեհ սահմանապահների տեսողությունը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են երկու լեհ սահմանապահներ։
Կարծիքներ