Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Նոյեմբերի 26-ին Աշտարակ-Պռոշյան ճանապարհի հարակից դաշտավայրում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ռադիկ Ծ.-ն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տղամարդը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռ. Ծ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում