Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1424-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում։

Մշակութային արժեքների փորձաքննությունն ինքնին բարդ և պատասխանատու գործունեություն է, որը փորձագետից պահանջում է պատշաճ գիտելիքներ, համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով նյութատեխնիկական միջոցներից օգտվելու հմտությունններ և կարողություններ: Փորձագետի կողմից հավաստի և հեղինակավոր փորձագիտական եզրակացությունների տրամադրումը մատնանշում է տվյալ փորձագետի կամ կազմակերպության, և, ի վերջո, միջազգային մշակութային հանրահայտ շուկաներում տվյալ պետության բարձր վարկանիշը:

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման նոր կարգում պարտադիր պայման է դարձել համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտություններ և կարողություններ ունենալը: Վկայագրի գործողությունը դադարեցնելու դեպքում նոր վկայագիր շնորհելու վերաբերյալ հայտը կարող է ներկայացվել վկայագրի դադարեցման օրվանից 1 տարի հետո: Սահմանվել է նոր վկայագրի ժամկետ՝ 5 տարի, նախկին անժամկետի փոխարեն:

Նշենք, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող հավատարմագրման վկայագրերը գործելու են 1 տարի ևս՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը, որից հետո իրականացվելու է նոր հավաստագրման գործընթաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում