Ինդոնեզիայում հանցավոր խմբավորումների պարագլուխներին կներգրավեն դիմակներ կրելը վերահսկելու համար
Ինդոնեզիայի իրավապահ մամինները մտադիր են հանցավոր խմբավորումների պարագլուխներին ներգրավել կանոնների կատարման վերահսկողության համար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Ինչպես սեպտեմբերի 15-ին գրել Է The Jakarta Post թերթը, այդ պլանը խորհրդարանում ներկայացրել Է ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Գատոտ Փրամոնոն:
«Մենք նրանց ծառայության չենք վարձում, այլ պարզապես հեղինակավոր պարագլուխներին ներգրավում ենք համավակի տարածումը կանխելու որոշակի խնդիրների համար»,- պարզաբանել Է ոստիկանը:
Նրա խոսքով՝ «գաղտնիք չԷ, որ գործունեության որոշակի ոլորտներ օրինակ՝ շուկաները, կայանատեղերը վերահսկում են մաֆիական կառույցները, ուստի նրանք կարող են նաեւ ապահովել այնտեղ որոշակի կանոնների պահպանումը»:
Մասնավորապես, խոսքը վերաբերում Է դիմակներ կրելուն եւ սոցիալական հեռավորության պահպանմանը: Միաժամանակ ոստիկանության ղեկավարի տեղակալն ընդգծել Է, որ «իրավապահ մարմինների աշխատակիցները եւ զինծառայողները կհտեւեն, որպեսզի հանցավոր խմբավորումների անդամները չխախտեն մարդու իրավունքները բնակիչներին վերահսկելիս»: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ինդոնեզիայում ախտահարվածների թվի, ինչպես նաեւ կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացու վախճանների մշտական աճ Է նկատվում:
Կարծիքներ