Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունք

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունք

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում  ռուբլու փոխարժեքը, որը վերադարձել է այն մակարդակին, որը կար Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։

«Սա նշանակում է, որ մեր գործողությունները չեն ստացվել այնպես, ինչպես ցանկացել են արևմտյան երկրների ղեկավարը»,- եզրափակել է Մորավիեցկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում