Գևորգ Ղարիբյանը մեկնարկել է հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել է պայքարը ևս 5 քաշային կարգերում:
Հայ մարզիկներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 1/8 եզրափակչում նա 7-0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Աբդոլմոհամադ Մոհամադ Պապիին: Գևորգը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի ըմբիշ Պրիդոն Աբուլաձեի հետ:
Կարծիքներ