Երևանի ավագանու որոշումներով համայնքային բյուջեից 200 մլն. դրամ տրամադրվել է Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը. Գևորգյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երևանաբնակ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը: Ըստ այդմ, մեր հերոսների տեղաշարժի մատչելիությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն նաև հատուկ հարմարեցված վերելակներ:
Հիշեցման կարգով. նախորդիվ, Երևանի ավագանու որոշումներով համայնքային բյուջեից 200 մլն. դրամ տրամադրվել է Արցախի, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը:
Կարծիքներ