Երևանի այսօրվա անհասկանալի դիմագիծը պետք է լինի հուսալի, սրտացավ ու աշխատասեր մարդկանց ձեռքում․Վիկտոր Մնացականյան

Երևանի այսօրվա անհասկանալի դիմագիծը  պետք է լինի հուսալի, սրտացավ ու աշխատասեր մարդկանց ձեռքում․Վիկտոր Մնացականյան

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես գիտեք, երեկ ընտրվել են Երևանի քաղաքապետի տեղակալներ: Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլոր արդեն չորս տեղակալներին և Երևանի ավագանու նոր անդամներին իրենց ստանձնած պաշտոնի համար և արդյունավետ ծառայություն մաղթել այդ կարևոր ու ոչ հեշտ գործում հարգելիներս: Համոզված եմ, որ փոփոխությունները միայն լավ ձևով կանդրադառնան Մայրաքաղաքի զարգացման վրա: Անելիքները շատ են, արված սխալները ու բացթողումները՝ ոչ պակաս:

Ինչքան էլ տարօրինակ կարողա թվալ,

բայց ինձ համար Երևանում այս պահին առաջնային են ոչ թե աչք ծակող քաղաքաշինական խնդիրները կամ ընդհանուր ուրբանիստիկային վերաբերող տասնյակ հարցեր, այլ Մշակութային քաղաքականությունը. սա Կրթության հետ միասին էն ռազմավարական ոլորտներն են, որտեղից պիտք է սկսվեն խորքային աշխատանքները:

Երևանի այսօրվա անհասկանալի դիմագիծը ու ցավոք օրեցօր ինքնությունը կորցնող քաղաքը պետք է լինի հուսալի, սրտացավ ու աշխատասեր մարդկանց ձեռքում, որ ունենանք կայուն, ապահով, հարմարավետ և ժամանակի հետ համընթաց քայլող ու բնակիչներին լսող ու հարգող քաղաքային կառավարում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում