Կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է. Արյունաբանական կենտրոն
Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կենտրոնի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար:
«Հարկ է նշել, սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»,- ասված է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ