ՀՀ-ում 80 տոկոսն օտարերկրյա գործակալ էին, 20-ն էլ ծառայում էին էդ 80-ին, հիմա գնում է մաքրման պրոցես․ Վիգեն Ավետիս
Հայաստանը միշտ ղեկավարել են ռուսական թևի առաջնորդները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյանը։
Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։
«Էս պահին մենք ղեկավարվում ենք ՀՀ-ում ապրող ժողովրդի կողմից ընտրված ղեկավարի կոմից։ Սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն։ Հակառակ մտքեր արտահայտողներն ուղղակի թշնամանք են սերմանում հենց Հայստանում, այսինք ձեր ընտրածին մենք պիտի փոխենք, համաձայն չենք։
Ախր դուք ո՞վ եք, որ համաձայն լինեք, կամ ոչ։ Սրանից հետո դուք պետք է լսեք հայ ժողովրդի ձայնը։ Եվ դաշնակցությունը, և եկեղեցին չեն կարող աել, որ սխալ մարդու եք ընտրել։ Իսկ դուք ո՞վ եք»,- ասել է նա։
Ըստ Վիգեն Ավետիսի, այս պահն ամենաբարդն է հայ ժողովրդի համար։ Երկիրը երկրորդ պատերազմի մեջ է ինքնությունը պահելու կամ կորցնելու խնդիր կա, և ամեն վայրկյանը կարևոր է։
«Էսօր Հայաստանը պետք է փրկել ոչ թե հանրահավաքներով, այլ աշխատելով։ Ես տեսնում եմ, որ այս Կառավարությունը 24 ժամ աշխատում է, թողեք աշխատեն։ Երբ ինձ ասում են՝ դու ժամանակին Սերժին մերժել ես, պատասխանում եմ, ես Սերժին չեմ մերժել, մերժել եմ այն համաարգը, որի ներկայացուցիչն էր Սերժը, Քոչարյանը, Լևոնը և ամբողջ ԿԳԲ-ական սիստեմը։ Ես դրան դեմ միշտ կլինեմ։
Ես տեսնում եմ, որ Փաշինյանի Կառավարությունը դա է ուզում շտկել, ինչը շատ բարդ է, որովհետև ՀՀ-ում 80 տոկոսը օտարերկրյա գործակալներ էին, մնացած 20 տոկոսն էլ ծառայում էին էդ 80-ին։ Էսօր գնում է մաքրման պրոցես, և ես շատ շնորհակալ եմ վարչապետին իր վերցրած ուղղության համար»,- ասել է քանդակագործը։
Կարծիքներ