«Զինվորի տուն»-ը հյուրընկալել է Սրետենյան վանքի երգչախմբին

«Զինվորի տուն»-ը հյուրընկալել է Սրետենյան վանքի երգչախմբին

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել Սրետենյան վանքի երգչախմբի մենակատարների բարեգործական համերգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ 

Սրետենյան վանքում երգչախումբը գոյություն ունի վանքի հիմնադրումից՝ 1397 թվականից ի վեր։ Խորհրդային տարիներին երգչախումբն 70 տարի լռել է և վերսկսել գործունեությունը 1994-ին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում