Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից»․ Facebook-ում Կարապետյանին սատարող մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվները. Fip

Հունիսի 18-ին՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ի վեր, սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում ակտիվացել է գործարարի հանրային աջակցության իմիտացիա իրականացնող կեղծ օգտահաշիվների բանակ։
Այս մասին տեղեկացնում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը (fip):
«Փաստերի ստուգման հարթակ»-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի տասնյակ ակտիվ օգտահաշիվներ (ցանկը թարմացվում է*), որոնք հիմնականում հանդես են գալիս Սամվել Կարապետյանին աջակցող մեկնաբանություններով մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում։
Այսպես․ FIP.am-ը դիտարկել է ֆեյսբուքում համեմատաբար մեծ թվով հետևորդ ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերի հրապարակումները Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ դրանք ունեն մի շարք կարևոր նմանություններ։
Մասնավորապես՝ կեղծ օգտահաշիվների մեծ մասը ստեղծվել է 2023 թվականի գարնանը: Դրանց գրեթե միաժամանակյա ստեղծման մասին է վկայում նաև օգտահաշիվների User ID-ներում (ամեն բացվող օգտահաշվին տվյալ ժամանակում Facebook-ի կողմից տրվող) 100090 թվի առկայությունը։
Արտապատկերումները՝ կեղծ օգտահաշիվների գլխավոր էջերից:
Մի շարք լրատվամիջոցների դիտարկումները ցույց են տվել, որ կեղծ օգտահաշիվները դրսևորում են ակնհայտորեն համաժամանակյա ու միանման վարքագիծ: Մասնավորապես հրապարակումից կարճ ժամանակ հետո ԶԼՄ-ների մեկնաբանությունների տիրույթում թողնում են Կարապետյանին գովաբանող ու աջակցող գրեթե միանման, չնչին տարբերություններով տեքստեր։
Օրինակ՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ֆեյքերի այս բանակը, աչք ծակող հերթական ակտիվություն դրսևորելով, ընդամենը մեկ ժամում տասնյակ աջակցող մեկնաբանություններ է թողել ռուսաստանցի կալանավորված գործարարի՝ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով շարքից հերթական մասի՝ սոցմեդիայի հրապարակումների մեկնաբանություններում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ