Նիգերիայի նախագահը կարգադրել է խստացնել ֆինանսական պատժամիջոցները Նիգերի ապստամբների դեմ
Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն կարգադրել է նոր ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Նիգերի դեմ, որտեղ ապստամբները զավթել են իշխանությունը։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աջուրի Նգելալեն։
«Պատժամիջոցներ են կիրառվում Նիգերիայի Կենտրոնական բանկի միջոցով այն անձանց դեմ, ովքեր մասնակցել են Նիգերում հեղաշրջման միջոցով իշխանության զավթմանը», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը : Թինուբուն ներկայումս նախագահում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքը (ECOWAS): Օգոստոսի 10-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կանցկացվի ECOWAS-ի արտահերթ գագաթնաժողովը, որը նվիրված է Նիգերում տիրող իրավիճակին։
Կարծիքներ