Էլեկտրամեքենաների համաշխարհային վաճառքի ծավալները մեկ տարում ավելացել են 39 %-ով
Էլեկտրական շարժիչով մեքենաների համաշխարհային վաճառքը 2020 թվականին աճել է 39 տոկոսով՝ նախրոդ տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Canalys միջազգային վերլուծական ընկերության ուսումնասիրությանը:
Նշվում է, որ 1,3 մլն էլեկտրամեքենա վաճառվել է Չինաստանի և Եվրոպայի շուկաներում, ինչը 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գրանցված վաճառքի ծավալները:
«ԱՄՆ-ում վաճառված նոր մեքենաներից 2,4 տոկոսն է միայն էլեկտրամեքենա եղել՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում է գործում էլեկտրամեքենաների առաջատար արտադրող Tesla-ն»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Անցյալ տարի վաճառված մեքենաների ընդհանուր թվի 5 տոկոսն է բաժին ընկնում էլեկտրականներին, իսկ 2021 թվականին, ըստ կանխատեսումների, այդ ցուցանիշը կդառնա 7 տոկոս: Հետազոտությունների համաձայն՝ 2030-ին ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ցուցանիշում 30 տոկոսը կկազմեն էլեկտրամեքենաները:
Կարծիքներ