Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան
Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները եւ գնացին միանալու մեր այն հազարավոր սուրբ նահատակներին, ովքեր ժամանակին Հայրենիքի ազատագրման համար զոհասեղանին դրեցին միայն մի անգամ տրվողը` սեփական կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում այսօր թշնամու կրակոցներից զոհվել են զինծառայողներ` մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը...
Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները եւ գնացին միանալու մեր այն հազարավոր սուրբ նահատակներին, ովքեր ժամանակին Հայրենիքի ազատագրման համար զոհասեղանին դրեցին միայն մի անգամ տրվողը` սեփական կյանքը...
Հավերժ փա՛ռք մեր Հերոսների վառ հիշատակին, եւ կեցցե՛ առյուծ տղաներ ծնող մեր Ազգը, որի խիզախ զավակները վայրկյան անգամ չեն երկմտում մտնելու կենաց ու մահու պայքար` հանուն Հայրենիքի...»։
Կարծիքներ