Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ռուս-ադրբեջանական համատեղ 8 անցակետ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ռուս-ադրբեջանական համատեղ 8 անցակետ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են ԼՂ տարածքում իրենց առջև դրված խնդիրների իրականացումը: ՌԴ ՊՆ տեղեկագրում հաղորդվում է, թե Բաքվի հետ պահպանվում է անդադար փոխգործակցությունը, որի նպատակն է թույլ չտալ արյունահեղություն, ապահովել անվտանգություն և պահպանել խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի ապահովումը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների` նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժվել է ռուս խաղաղապահների ութ դիտակետ և ևս 16 ժամանակավոր դիտակետ։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղակայվել է 13 անցակետ, այդ թվում` 8-ը` ադրբեջանական կողմի հետ համատեղ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքներ են տարվում ԼՂ բնակավայրերի էլեկտրամատակարարման և գազամատակարարման վերականգնման ուղղությամբ»,- տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում