Հոկտեմբերի 18-ից 19-ը Գյումրիում և Շիրակի մարզի 60-ից ավելի համայնքում գազ չի լինի
Հոկտեմբերի 18-ին ժամը 9:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ, Արթիկ քաղաքների, Ազատան, Ախուրյան, Նոր Ախուրյան, Արևիկ, Բենիամին, Այգաբաց, Կամոյի, Հացիկ, Հովունի, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Շիրակ, Քեթի, Առափի, Հոռոմ, Լեռնակերտ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Լուսակերտ, Սարատակ, Փանիկ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Անուշավան, Գետափ, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հառիճ, Վարդաքար, Հովտաշեն, Սպանդարյան, Հայկասար, Արևշատ, Բայանդուր, Գուսաննա, Լուսաղբյուր, Շիրակավան, Ձորակապ, Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով Քարաբերդ, Հայկաձոր, Ամասիա, Մեղրաշատ, Բանդիվան, Աշոցք, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ողջի գյուղերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը դադարեցվելու է ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Գյումրի-Մարալիկ Dպ-500մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով:
Կարծիքներ