Միգրանտները Ֆրանսիան համարում են «ռասիստական երկիր»․ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է իր գործընկեր խորհրդականներին, որ միգրանտները անցել են Լա Մանշն ու ժամանել Մեծ Բրիտանիա, քանի որ համարում են Ֆրանսիան «ռասիստական երկիր»։
Նշվում է, որ Փաթելը հայտարարել է այդ մասին փոքր փչովի նավերով Ֆրանսիայից դեպի Մեծ Բրիտանիայի ճամփորդող անձանց թվի աճի ֆոնին, գրում են բրիտանական ԶԼՄ-ները։
The Mail պարբերականը, մեջբերելով կառավարությունում աղբյուրին, գրել է, որ Փաթելը պարզաբանել է, որ այդ կարծիքը պատկանել է միգրանտներին, ոչ թե իրեն։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնության էին եկել համատեղ աշխատել փոքր ինքնաշեն նավերով Լա Մանշը հատող հարյուրավոր միգրանտների, այդ թվում՝ երեխաների ճանապարհորդությունները դադարեցնելու շուրջ։
Կարծիքներ