Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մի քանի ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մի քանի  ավտոմեքենա

Դեկտեմբերի 29-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում