Քարաթափում է տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։
Կարծիքներ