Անասնաբուժության բնագավառում սեպտեմբերից կիրականացվի նոր ծրագիր

Անասնաբուժության բնագավառում սեպտեմբերից կիրականացվի նոր ծրագիր

ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանը տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՏՄ-ին, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ:

Արդյունքում, ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում