Ինչպե՞ս են պատգամավորները մուտք գործել ԱԺ

Ինչպե՞ս են պատգամավորները մուտք գործել ԱԺ

Երեկ ժամը 18:00-ից Հայրենիքի փրկության շարժման անդամները և վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներ փակել են ԱԺ մուտքերը, սակայն այսօր խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որին բազմաթիվ պատգամավորներ են մասնակցել: Պատգամավորների մի մասն էլ իրենց աշխատասենյակներում բնականոն հունով աշխատում են: Նրանք կարողացել են մուտք գործել ԱԺ, քանի որ բացի փակ մուտքը կա ևս մեկը՝ Աժ տնտեսական մուտքը, որից օգտվում են հաշվեքննիչ պալատի անդամներն ու աշխատակազմը, նաև այն պատգամավորները, ովքեր մեքենա ունեն:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում ապակողմնորոշող գրառում էր արել, նշելով, որ որոշ պատգամավորներ այսօր ԱԺ են մտել տնտեսական մուտքով, որը նախատեսված է կարտոֆիլ, սոխ, այլ մթերք տեղափոխելու համար, այնինչ պատգամավորները ներս են մտել հաշվեքննիչ պալատի մուտքով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում