Փարիզում 22 երկրների զինված ուժերը պայմանավորվել են կրճատել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը
Փարիզի խաղաղության համաժողովի ընթացքում 22 պետությունների զինված ուժերը որոշում են կայացրել կրճատել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։ Այս մասին ասվում է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի ամփոփիչ կոմյունիկեում։
«Փարիզի խաղաղության ֆորումը միավորել է պաշտպանության 22 նախարարների բոլոր մայրցամաքներից «Կլիմայի փոփոխության և զինված ուժերի» նախաձեռնության շուրջ։ Այդ ճանապարհային քարտեզն ուղղված է զինված ուժերի կողմից վնասակար արտանետումների կրճատմանը և վնասի նվազեցմանը», – ասված է հաղորդագրության մեջ: Մասնավորապես, բնապահպանության վրա բացասական ազդեցությունը կրճատելու մտադրության մասին են արտահայտվել Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Սենեգալի զինվորականները:
Կոմյունիկեում նշվում է, որ այդ նախաձեռնության կողմնակիցների թիվը կավելանա։
Կարծիքներ