Վրաստանում 12-15 տարեկան մոտ 200 երեխա է պատվաստվել
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 12-15 տարեկան 150-200 երեխա է պատվաստվել։
«Կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկանների պատվաստումը թույլատրելու մասին որոշումը երեկ է ստորագրվել։ Այսօր այն ակտիվորեն ընթանում է, 150-200 դեռահաս արդեն պատվաստվել է»,-aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Գամկրելիձեն։
Իմունականխարգելման խորհրդի որոշման համաձայն՝ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer դեղամիջոցով հնարավոր է դարձել։ Մինչ այդ 12-15 տարեկան 106 դեռահաս պատվաստվել է բժշկական ցուցումներով։
Կարծիքներ