Տարբերությունը սա է․ Քանի դեռ նախկինները քծնում էին, Նիկոլ Փաշինյանը պահանջում է

Տարբերությունը սա է․ Քանի դեռ նախկինները քծնում էին, Նիկոլ Փաշինյանը պահանջում է

Մեկ անգամ չէ, երբ ներկայիս ընդդիմադիրները անընդհատ քննարկման առարկա են սարքել, թե իբր պատերազմը պարտվելուց հետո  Նիկոլ Փաշինյանը չի կարողանա արժանավայել վարել բանակցությունները Ալիևի հետ ու ստիպված համակերպվելու է վերջինիս թելադրած պայմաններին։  Բայց արի ու տես, որ ՈՉ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։

Այսօր Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի թե խոսքը, թե պահվածքը պահանջատիրական էր։ Ավելին՝  ամբողջ  հանդիպման  Ժամանակ Ալիևը խուսափում էր նայել վարչապետ Փաշինյանի ուղղությամբ, կարծես ինչ-որ բանից կաշկանդված էր։

Իր խոսքի ընթացքում Փաշինյանն անգամ մի քանի անգամ շեշտեց նաև դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ստանձնած ու չիրականացրած պարտավորությունների մասին, իսկ Սոչիում հանդիպման արդյունքում ստորագրած եռակողմ հայտարարությունը հօդս ցնդեցրեց «Զանգեզուրի միջանցքի»  մասին Ալիևի պատրանքները։   Այս ֆոնին հօդս ցնդեցին նաև  հայաստանյան  ընդդիմության այն կեղծ թեզերը,  թե իբր Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ տարածքներ զիջել, կամ չի կարող բանակցել Ալիևի հետ։

Թերևս այս ֆոնին կարելի է հիշել  երկրի ներսում  «առյուծ պատռող» նախկիններին,  ովքեր չգիտես թե ինչու ԱլիՒների հետ հանդիպման ժամանակ փորձում էին  հնարավորինս քծնել վերջիններիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում