Երևանում՝ Թբիլիսյան խճուղի 9/3 հասցեում կառուցվող շենքից 59-ամյա բանվորը վայր է ընկել և տեղում մահացել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սահակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 5-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը, ժամը 18։25-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Սիմոն Լ-ն էր, ով նույն օրը նշված տարածքում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ