Տոկիոյում պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները
Ճապոնիայի իշխանությունները պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները, որը տեղի Է ունեցել մայիսի 26-ին Օխոտի ծովում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ճապոնիայի Ծովում անվտանգության վարչությունում:
«Մենք ուսումնասիրում ենք միջադեպի հանգամանքները, բախման վայր են ուղարկվել մեր պարեկանավերը: Ըստ վարչության տեղեկատվւթյան՝ «ողջ մնացած ձկնորսները, որոնք բախման ժամանակ գտնվել են ճապոնական նավում, տարվել են ափ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա»:
Միջադեպը տեղի Է ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզուց 23 կիլոմետր հեռավորության վրա: Բախման հետեւանքով ճապոնական նավը շրջվել Է, նավում գտնվող հինգ ձկնորսներից երեքը զոհվել են:
Ռուսական «Ամուր» նավը, որը բախվել Է ճապոնական ձկնորսանավի հետ, պատկանում Է Սախալինի «Ամուրսկոյե» ձկնարդյունաբերական ընկերությանը, որը գրանցած Է Յուժնո Սախալինսկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ