Որ դեպքում՝ էլեկտրոնային, որ դեպքում՝ առձեռն. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Որ դեպքում՝ էլեկտրոնային, որ դեպքում՝ առձեռն. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Վարկառուները (համավարկառուները) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այսպես հորդորում է Պետական եկամուտների կոմիտեն։ Ստորագրված ու սկանավորված դիմումն ու տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում եւ ժամանակին ուսումնասիրվում են: Ինչպես «ՀՀ»-ն տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից, որպեսզի հեռավար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն, ՊԵԿ-ն առաջարկում  է դիմումը ներկայացնել հետեւյալ դեպքերում՝ 1․ Երբ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված եւ սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը), 2․ Գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են ու վճարված։

Իսկ եթե դիմումն առաջին անգա՞մ է ներկայացվում։ Ըստ ՊԵԿ-ի, այս դեպքում դիմումները բացառություն են։ Առաջին անգամ, կառավարության որոշմամբ հաստատված կարգով, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում