Իտալիայի Արիչայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Արիչայի համայնքը միացել է այն շուրջ երեք տասնյակ համայնքին, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
«Շնորհակալություն, Արիչա, համամարդկային արժեքների պաշտպանության այս ակտի և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- գրված է հայտարարությունում։
Կարծիքներ