Թրամփը պահանջում է արգելափակել Բայդենի օգտին ստացված միլիոնավոր ձայներ․ CNN
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով արգելափակել չորս նահանգներից Ջո Բայդենի օգտին ստացված միլիոնավոր ձայները, հայտնում է CNN-ը։ Թրամփը հայց է ներկայացրել դատարան՝ խնդրելով միջամտել Թեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի կողմից հարուցված դատական գործին։ Նա ցանկանում է անվավեր ճանաչել Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին քաղաքներից ստացված միլիոնավոր ձայներ: Այս անգամ ԱՄՆ գործող նախագահին դատարանում ներկայացնում է նոր փաստաբան՝ Ջոն Իսթմանը, որը հայտնի է վերջերս ռասիստական դավադրության տեսություն առաջ քաշելով՝ կասկածի տակ դնելով՝ արդյո՞ք փոխնախագահ ընտրված Քամալա Հարիսն իրավունք ունի ստանձնել այդ պաշտոնը, քանի որ նրա ծնողները ներգաղթյալներ են: Թրամփը դիմել է այս քայլին այն բանից հետո, երբ դատարանը մեկ օր առաջ մերժել է Փենսիլվանիա նահանգի հանրապետականների միջնորդությունը՝ արգելափակել ընտրությունների արդյունքների վավերացումը:
Կարծիքներ