Լաս Վեգասում ինքնաթիռ Է կործանվել ԱՄՆ-ի օդուժի բազայից թռչելուց հետո
Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռն օդաչուի կառավարմամբ կործանել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս ավաբազայի ցթռչելուց գրեթե անմիջապես հետո, ավիաբազա,, որը գտնվում Է Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) մերձակայքում: Օդաչուն զոհվել Է: Այդ մասին հայտնել Է ավիաբազայի մամուլի ծառայությունը:
«Ենթակապալառուի կառավարմամբ օդանավը, որը թռել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս բազայից, մոտավորապես 14:30-ին կործանվել Է բազայի հարավային սահմանից այն կողմ (…): Նելիս ավիաբազայի անձնակազմն իր խորին ցավակցություններն Է հայտնում Draken-ի զոհված օդաչուի գործընկերներին, բարեկամներին եւ ընտանիքին»,- ասված Է ավիբազայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Իր հերթին ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել Է, որ կործանված ինքնաթիռը եղել Է Ֆրանսիայի Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչ:
Կարգավորիչի ներկայացուցիչները մեկնել են պատահարի վայր հետաքննություն անցկացնելու համար: Աղետի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում: Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել Է Լաս Վեգասում Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցից ոչ հեռու: Պատահարի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, պարագիծը շրջապատված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ