Թուրքիայում քննություն է սկսվել Էրդողանին վիրավորած հոլանդացի պատգամավորի դեմ
Անկարայի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի դեմ, որին մեղադրում է Twitter-ի իր միկրոբլոգում Թուրքիայի նախագահի դեմ վիրավորական գրառում կատարելու համար՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Նիդեռլանդների օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչ» և երկրի վարչապետին կոչ է արել վտարել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին:
Գերտ Վիլդերսը նաև կոչ է արել Թուրքիային վտարել Հյուսիսատլանտյան դաշինքից:
Հոլանդացի խորհրդարանականի՝ Թուրքիայի նախագահի մասին գրառումը խիստ բացասական արձագանք է գտել Թուրքիայի իշխանությունների շրջանում:
Էրդողանի խոսնակը հոլանդացի քաղաքական գործչին ֆաշիստ է անվանել՝ նշելով, որ եթե նա ապրեր Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ապա նացիստ կլիներ, իսկ եթե ապրեր Մերձավոր Արևելքում՝ ապա «Իսլամական պետության» մարդասպան:
Կարծիքներ