Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ

Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ

Փետրվարի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Թումանյանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև՝ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Թալինի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

 

Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում