Ստեփանակերտ–Խնածախ-Այգեստան ճանապարհին բախվել են «ԿամԱԶ»-ը  և Opel-ը․կա տուժած

Ստեփանակերտ–Խնածախ-Այգեստան ճանապարհին բախվել են «ԿամԱԶ»-ը  և  Opel-ը․կա տուժած

Նոյեմբերի 17-ին ժամը 10:34-ի սահմաններում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունից։

Նախնական տվյալներով կա մեկ տուժած:  
Oգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  ժամը 10:10-ի սահմաններում  Ստեփանակերտ–Խնածախ-Այգեստան ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին իրար են բախվել՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնվ.1987թ.)  վարած «ԿամԱԶ» մակնիշի  և Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի  բնակչի (ծնվ.1992թ.)  վարած «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենաները:  
Փրկարարները դեպքի վայրում զննել են վթարված ավտոմեքենաները և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած   «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին,  ստացած մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխել են  «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում