ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Ալբանիայի վարչապետի հայտարարությունը՝ Կոսովոյին միանալու վերաբերյալ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությունը՝ Կոսովոյին երկրի միավորման վերաբերյալ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
«Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությունը Ալբանիայի և Կոսովոյի միավորման վերաբերյալ: «Մեծ Ալբանիա» ստեղծելու ծրագրերի խթանումը կոպտորեն հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի դրույթներին և խաթարում տարածաշրջանում կայունությունը»,- նշել է Զախարովան։
Կարծիքներ