Սոբչակը օգնություն կտրամադրի Սոչիի մոտ վթարի ենթարկվածներին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատրաստ է օգնել Սոչիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Այդ մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Սոբչակի տնօրեն Կիրիլ Սուխանովը:
«Այսօր մենք ստացանք զոհերի կոնտակտները: Մենք կապ կհաստատենք մահացածի ամուսնու հետ, նա այսօր ժամանում է Մոսկվա»,- ասել է Սուխանովը։
Տնօրենի խոսքով ՝ վերջնական եզրակացությունները կարվեն քննության ավարտից հետո:
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունը լրագրողներին հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Ադլեր-Ալպիկա ավտոճանապարհին տեղի ունեցած Mercedes և Volkswagen ավտոմեքենաների բախման փաստով, որի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, երկուսը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կարծիքներ