Հոֆենհայմ-ը հաղթեց առանց Ադամյան. Բունդեսլիգայի այլ արդյունքներ
Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:
«Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ունիոն Բեռլին»-ին և գերազանցեց 4:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:
Մյունխենի «Բավարիա»-ն տանը 3:1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգ»-ին, նույն հաշվով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն հաղթեց «Պատերբորն»-ին:
Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով առավելության հասավ «Լայպցիգ»-ի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին «Դյուսելդորֆ»- «Աուգսբուրգ»` 1:1, «Քյոլն»-«Այնտրախտ»` 1:1 խաղերը:
Բեռլինի «Հերտա»-ն 2:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերն»-ին: Իսկ «Շալկե»-ն 1:4 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգ»-ին: «Մայնց»-ը տանը 3:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդեր»-ին:
Կարծիքներ