«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ». Խաչատուրյան
Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսած ռազմական ակտիվ գործողություններին։
«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց:
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, մաղթում տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին ՝ շուտափույթ ապաքինում:
Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով»,– նշել է նա
Կարծիքներ