ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ըստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։
Կարծիքներ