Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 30 241 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 4,33%, վերջին 14 օրը –3,38%, վերջին 7 օրը –4,16%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 299 038 դեպք: Ապաքինվել է ևս 632 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 282 869:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 971 անձ:

Երկրում պատվաստվել է 31 911 անձ, օրական՝ 892:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում