Բայդենը կհայտարարի մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ նվազեցնելու պլանների մասին

Բայդենը կհայտարարի մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ նվազեցնելու պլանների մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր Է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչեւ 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ:

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակում ըստ իր պարտավորությունների՝ ԱՄՆ-ը պետք Է ջերմոցային գազերի արտանետման մակարդակը 28 տոկոսով նվազեցներ 2005 թվականին արձանագրված ծավալի համեմատությամբ: Իսկ այժմ Բայդենը կհայտարարի, որ ԱՄՆ-ը մտադիր Է հասնել այդ ցուցանիշի 50 տոկոսով նվազեցման: Միացյալ Նահանգների պլանները, հուսով են Սպիտակ տանը, առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը նաեւ մյուս երկրներին կդրդեն ընդունելու կլիմայի պաշտպանության նոր պարտավորություններ:

ԱՄՆ-ը Փարիզի համաձայնագիր Է վերադարձել Սպիտակ տուն Բայդենի գալուց հետո: Նրա կողմից կլիմայի խնդիրներով հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակված Ջոն Քերին ըստ որում արդեն նշել Է, որ Վաշինգտոնում սպասում են մյուս երկրներից, այդ թվում Չինաստանից եւ Ռուսաստանից, գլոբալ տաքացման դեմ պայքարի նոր քայլեր: ԱՄՆ-ը մտադիր Է ապրիլի 22 – 23-ն անցկացնել միջազգային գագաթնաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխման դեմ պայքարի հարցերին, գագաթնաժողով են հրավիրված աշխարհի 40 ղեկավարներ: Ապրիլի 21-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ դրան կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում