Արցախը իմ ու շատերի պապաներն են սիրել, պահել ու անմահացել հողի համար, իսկ դուք հերոսացել եք, հարստացել ու ճողոպրել
Արցախցին այդ թվում ես, իրավունք չունենք ոչ մեկին մեղադրել, մեր միակ մեղավորը մենք ենք, հերիքա Հայաստան, Ռուսաստան կամ Ամերիկա խաղացնեք:
Մեր միակ մեղավորը մենք ենք, ախր մենք տեսանք չէ ինչ է կատարվել առաջին պատերազմից հետո, երբ իրական տղերքը կռվեցին, զոհվեցին, բայց հերոսացան ու հարստացան ուրիշները:
Իսկ մեզ՝ առանց հայր երեխաներիս, մեր մայրերը դաստիարակում էին որ չի կարելի ստել, պետք է հողը սիրել ու պահել, պապայի պատիվը բարձր պահել, լավ սովորել, քանի որ մեր թեկունքը մեր խելքը կլինի միայն, մի խոսքով կառուցել ու կառուցել, քարը քարին դնել տասնյակ տարիներով, մեզնից կտրելով, ոսկին գրավ դնելով, քանի որ ո՞վ էինք մենք, որ պետությունը մեզ օգներ, գոնե ցածր տոկոսով վարկ տար, բա 0 %-ով վարկերը ովքեր մսխեին:
Բայց երբ մեծացանք, հասկացանք, որ մեզ սխալ են դաստիարակել, մենք պիտի շողոքորթ լինեինք, մենք պիտի քծնող լինեինք, մենք պիտի լքող լինեինք, դավաճանող պիտի լինեինք, որ կյանքում մեր տեղը գտնեինք:
Ներառյալ 44-օրյայից հետո:
Իսկ քաղաքի «լավ տղերքի» ընտանիքներ ովքեր Կարմիր խաչով իբր թե հիվանդի կարգավիճակով ճողորածներ, գոնե դուք ձեններդ կտրեք, գոնե դուք ձևական մի հարցրեք ինչ կա Արցախում:
Ու նույնը արցախյան առաջին պատերազմում, Արցախում պաշտոններ ստացած, Արցախի շնորհիվ հարստացածներ դուք իրավունք չունեք ոչ մեկին մեղադրել ձեզնից բացի:
Առաջին պատերազմից հետո, եթե բոլորը սկսած ղեկավարներից մնային Արցախում, մենք ոչ մեկի օգնության կարիքը երբեք չէինք զգա:
Բայց մեր՝ ժողովրդիս, հաշվին հարստացածների ու Արցախը լքածների պատճառով ունենք այն ինչ ունենք, հիմա ձևական լալահառաչ մի տվեք, դուք Արցախ չեք սիրել, Արցախը սիրողը Արցախում է ապրում ու դուք իրավունք չունեք Հայաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից, անգամ թուրքից բան պահանջելու:
Արցախը իմ ու շատերի պապաներն են սիրել, պահել ու անմահացել հողի համար, իսկ դուք հերոսացել եք, հարստացել ու ճողոպրել: Հիմա դուք իրավունք չունեք խոսելու, բայց ես իրավունք ունեմ ձեզ վրա խոսելու, ձեզ գետինը մտցնելու, ձեր ինքնասիրությանը կպնելու, ձեզ անպատվելու:
Հիմա սուտի լալահառաչ մի տվեք, դուք Արցախ չեք պահել, Արցախը իմ անմահացած և շատերի կենդանի պապաներն են պահել, նրանք ովքեր բացառապես Արցախում էին ապրում: Հիմա նորից մնացել ենք էդ նույն մարդկանց ընտանիքներով, որովհետև մենք թասիբ ունենք, դուք անթասիբ եք, որովհետև մենք մեզնից ենք նեղանում, դուք ուրիշներից:
Այս մասին գրում է Նանար Պողոսյանը:
Կարծիքներ