Օտտավայում տորնադոն վնասել է 125 տուն
Օտտավայի հարավային Բարհավեն նահանգում 125 բնակելի շենք է տուժել ամպրոպի ժամանակ առաջացած տորնադոյի պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է CTV հեռուստաալիքը ։
Փրկարար ծառայության տվյալներով՝ մեկ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Ականատեսները հայտնում են, որ տորնադոն գոյացել է մոտ 30-45 վայրկյան։ Բարհավենի տարածքում մոլեգնող տարերքի հետեւանքով տասնյակ ծառեր են հատվել, վնասվել են բնակելի շենքերի մոտ գտնվող ցանկապատերը։
Ամպրոպից քիչ առաջ Օտտավայի բոլոր բնակիչները օդերեւութաբանական ազգային բյուրոյից բջջային հեռախոսներով հատուկ ահազանգ են ստացել հնարավոր տորնադոյի մասին։ Նախազգուշացումը հեռարձակվել է նաև հեռուստաալիքներով և ռադիոկայաններով։ Այս տարածքներում տորնադոները շատ հազվադեպ են:
Կարծիքներ