Սամվել Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

Սամվել Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը իր երկրորդ հաղթանակը տարավ:

Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում նա 11-5 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Իսկ 1/8 եզրափակչում նա մրցեց ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ և գեղեցիկ հաղթանակ տարավ 5-1 հաշվով:

Ի դեպ, առաջին կեսից հետո հայ ըմբիշը զիջում էր, սակայն երկրորդ կեսում կարողացավ 5 միավոր վաստակել և հաղթել: