Վթար և մահվան ելքով վրաերթ Ռոստովյան փողոցում
Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Սուբարու» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին և վրաերթի ենթարկել 58-ամյա տղամարդու, այնուհետև բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «ԳԱԶ-330202» բեռնատարի. վրաերթի ենթարկված 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ