Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը զբաղված է քարոզչությամբ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Չախոյան

Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը զբաղված է քարոզչությամբ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիի ընտրություններին:

«Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը փաստացի զբաղված է քարոզչությամբ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։

Անեկդոտի հերոս կոմսոմոլ թեկնածուի կողմից հակապետական քարոզչություն է տարվում՝ արժևորելով պատմության այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ անկախություն։

Սա ոչ այլ ինչ է, քան քարոզչություն ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։

Ախորժակներիդ քացախ։

Հայաստանն էլ գուբերնիա չի լինելու, դուք էլ՝ տավարապետ»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում