Գրիզմանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ 100 խաղ է անցկացնում Ֆրանսիայի հավաքականում
Հարձակվող Անտուան Գրիզմանը դաշտ է դուրս եկել ֆրանսիացիների մեկնարկային կազմում։
Այս կերպ, ֆուտբոլիստն իր 100-րդ խաղն է անցկացրել հավաքականում։
Նա 9-րդ ֆուտբոլիստն է, որ հասնում է այս նվաճմանը։ 100 և ավելի խաղ ազգային թիմում անցկացրել են Լիլիան Թյուրամը, Ուգո Լյորիսը, Թյերի Անրին, Մարսել Դեսային, Օլիվյե Ժիրուն, Զինեդին Զիդանը, Պատրիկ Վիեյրան ու Դիդյե Դեշամը։
Այս մասին հաղորդում է Arnsport-ը՝ հղում անելով Opta-ին։
Կարծիքներ